ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եւ ՀՀ իշխանությունների, իշխանամերձ շրջանակների միջեւ վերջին շրջանում թեժացած ինտերնետային հրաձգությունը չափազանց անհանգստացնող եւ անընդունելի է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՍԴՀԿ քաղաքական դիվանը։
«Անընդունելի է հայ ազգի եւ հայկական պետությունների միջեւ արհեստական պատնեշների կառուցումը, լարվածության սերմանումը, որով այժմ զբաղված են կողմերը։
Դատապարտելի է քաղաքական դիվիդենտների հետեւից վազքով տարված հնչեցնել ներքին կայունությանն ու ազգային անվտանգությանը սպառնացող հայտարարություններ։
Երկու կողմերին էլ հորդորում ենք սթափ գնահատել սեփական գործողությունները եւ հետեւողական լինել արտահայտած մտքերում ։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ նմանատիպ քայլերից եւ տալ իրադարձություններին արժանի գնահատականը»,–նշված է հայտարարության տեքստում։