Սիրիահայերը մերժել են Հայաստանում վերաբնակվելու առաջարկը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Սիրիայի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամշլիի շրջանում այս պահին էլ, տարբեր հաշվարկներով, շարունակում են ապրել 3800-4000 հայեր, որոնք հրաժարվում են տեղափոխվել Հալեպ:

Ըստ մեր աղբյուրի՝ նրանց առաջարկ է եղել վերաբնակվել Հայաստանում, սակայն նրանք մերժել են նաև այս առաջարկը՝ հայտնելով, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանում կյանքի պայմաններն ավելի լավը չեն:

Հայերով բնակեցված թաղամասերը դեռևս ռմբակոծության չեն ենթարկվել, թեև հրետանակոծության ձայները լավ լսելի են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: