Սահմանվել է հարկադիր աճուրդով ձեռք բերված գույքը վտարելու համար դիմումի ժամկետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

2019թվականի օգոստոսի 4-ին, ուժի մեջ է մտել  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1-րդ հոդվածով սահմանվել է հարկադիր  էկեկտրոնային աճուրդի արդյունքում ձեռք բերված գույքը հարկադիր կարգով վտարելու համար դիմում ներկայացնելու ժամկետ:

Մասնավորապես՝ գույքի նոր սեփականատերը վտարման պահանջը հարկադիր կատարողին կարող է ներկայացնել ոչ ուշ, քան տվյալ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Նշված ժամկետի ավարտից հետո վտարումն իրականացվում է համապատասխան կատարողական թերթի հիման վրա: