ՀՅԴ-ն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային և ներքաղաքական հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ՀՅԴ

ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ-ի Հանրային կապերի գրասենյակը։ 

ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը գլխավորում էր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա վիճակի, զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարեւորվել է պարբերական շփումների անհրաժեշտությունը։

Հանդիպումը մաս է կազմում Երեւանում հավատարմագրված դեսպանների հետ ՀՅԴ Բյուրոյի հանդիպումներին։ Ցարդ, ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունները հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանների հետ։