Արցախում ուսումնասիրում են ադրբեջանցիների՝ սահմանը հատելու հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Արցախ

«Ադրբեջանի մի քանի տասնյակ քաղաքացիներ, ովքեր հայտարարում են, թե իբր պատրաստվում են հատել արցախա-ադրբեջանական շփման գիծը, ոչ մի փորձ չեն արել այդ ուղղությամբ, այլ ուղղակի նման ցանկություն են հայտնել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով Facebook-ի օգտատեր Ալեն Ղուլյանի տարածած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվում դեպի Արցախի սահման և փորձում հատել այն, ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Չեմ կարող ասել՝ անհանգստանալու առիթ կա՞, թե ՞ոչ, որովհետև այս պահին մի քանի ուղղությամբ ուսումնասիրում ենք հարցը, հետևաբար՝ շատ մանրամասներ հաղորդել էլ չեմ կարող»,- ասաց նա։

Աբրահամյանը նշեց նաև, որ եղելությունը նոր բան չէ, և հենց այս տարի ադրբեջանցիները մի քանի ուղղությամբ ու մի քանի անգամ նմանատիպ նախաձեռնություններով են հանդես եկել։