ԵԱՏՄ երկրներում կենսաթոշակային ապահովությունը կարգավորվում են քաղաքացիների իրավունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

.

ԵԱՏՄ երկրներում կարգավորվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում միության  անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ակնկալվում է, որ դրանք կկարգավորվեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրով: Փաստաթղթի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու որոշման նախագիծն ընդգրկցված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:   

Ըստ հիմնավորման, համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ`

  1. աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները,
  2. կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե Համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը (կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացման «համամասնական» սկզբունք): Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել Համաձայնագրի նախագծի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով,
  3. Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում և վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը, իսկ մինչև Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը,
  4. Համաձայնագրի նախագծի կիրարկումն ապահովվելու է լիազոր, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև Համաձայնագրի կիրառության փոխգործակցության կարգով (այսուհետ` Կարգ), որը հաստատելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը։

Նախատեսվում է, որ համաձայնագրի նախագիծը և կարգը ուժի մեջ են մտնելու 2019 թվականին, իսկ կենսաթոշակային ապահովության բնագավառում լիազոր, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման գործընթացն ապահովող ԵՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ծրագրային գործիքը` ավելի ուշ:

Ըստ հանձնաժողովի մասնագետների` ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ճարտարապետությունն անդամ պետությունների համար չունի սխեմաներ, որոնց կիրառմամբ պետություններում առկա տեղեկատվական համակարգերը կարող են տվյալները լիարժեք փոխանակել: Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համաձայնագրի նախագծի շրջանակում էլեկտրոնային փաստաթղթերի, անձնական տվյալների փոխանակման գործընթացն իրականացվելու է ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով (փոստային առաքմամբ տեղեկատվության փոխանակման պրակտիկան գործնականում ապացուցել է իր անարդյունավետությունը), աշխատանքներ են տարվում դրա ստեղծման ուղղությամբ:

Հաշվի առնելով Համաձայնագրի նախագծի կարևորությունը նոր իրողությունների համատեքստում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշյալ Համաձայնագրի կնքումը: