Դեռ ժամանակ ունեն, կարող են դուրս գալ «խաղից»․ քաղաքագետը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Քաղաքագետ Ստեփան Դնիելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով նեքաղաքական իրավիճակին․

«Եթե «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորները կարծում են, որ իրենք պատասխանատվություն չեն կրելու այս անօրինականությունների համար, իրականությունը վատ են պատկերացնում։ Խորհրդարանում սեղմած կոճակի, լուռ մնալու, անօրինականությունները չդապատարտելու համար բացատրություններ են տալու ու ոչ միայն։

Դեռ ժամանակ ունեն, կարող են դատապարտել անօրինականությունը և դուրս գալ «խաղից», հետագայում այդ շանսը չեն ունենալու ու չկարծեն, թե այդ ամենի համար միայն Նիկոլն է պատասխանատու լինելու։

Իսկ չգրված օրենքերի խախտման համար չգրված օրենքներով են պատասխան տալիս»։

Տեսանյութեր

Live

Լրահոս