ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 44-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս, և ննջասենյակի պահարանից գողացել թանկարժեք ոսկյա զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով, հաշված ժամերի ընթացքում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված բնակարանից ոչ մի գողություն չի եղել:
Այդ ամենը ձևացրել են Արթուր Գ.-ի 11-ամյա երկվորյակ որդիները, ովքեր ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացրել են ոսկյա զարդերը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: