Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

.

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ նախօրեին քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց հետո Դավիթ Սարգսյանն իր առաջին այցը կատարել է մայրաքաղաք Երեւան:

«Մենք միշտ ուրախ ենք՝ ընդունելու մեր արեւելյան մայրաքաղաքի ներկայացուցիչներին՝ փոխադարձաբար տեղեկանալու մեկմեկու խնդիրներից եւ կիսվելու դրանց լուծման մեր փորձառությամբ: Փոխադարձ այցերը կենսական անհրաժեշտություն են մեզ համար, որովհետեւ ամեն անգամ Ստեփանակերտ գալով մենք լիցքավորվում ենք էներգիայով, եւ վստահ եմ, նույն զգացողությունը Ձեզ մոտ է լինում Երեւան այցելելիս», - նշել է Հայկ Մարությանը:

Ստեփանակերտի քաղաքապետն իր հերթին շնորհավորել է Երեւանի քաղաքապետին «Էրեբունի-Երեւան 2801» տոնի առիթով եւ պատրաստակամություն հայտնել շարունակել ու խորացնել երկու մայրաքաղաքների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները: