ԵԽԽՎ-ն Բաքվից պահանջում է ազատ արձակել հանրահավաքին կալանավորվածներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

Բաքու

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողներն իրենց անհանգստություն են հայտնել Բաքվում բողոքի չարտոնված ակցիան ցրելիս ոստիկանության կողմից ուժի կիրառման կապակցությամբ։ Նրանք պահանջ են ներկայացրել ակցիայի ընթացքում ձերբակալվածներին ազատ արձակել։

«Կոչ ենք անում Բաքվի իշխանություններին՝ վերացնել խաղաղ ցույցերի սահմանափակումները, ազատել անօրինական ձերբակալվածներին ու հետաքննել ենթադրյալ խոշտանգումների և սխալ վերաբերմունքի դեպքերը»,-ասված Է Շտեֆան Շեննահի (Ավստրիա) եւ Ռոջեր Հեյլի (Մեծ Բրիտանիա) հայտարարությունում։

 Խորհրդականների կարծիքով՝  փողոցային ակցիայից մեկ օր առաջ ձերբակալվել Է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առնվազն տասն անդամ, որոնք դատապարտվել են 60 օրվա վարչական կալանքի:

Հիշեցնենք, որ Բաքվում հոկտեմբերի 19-ին ոստիկանությունը թույլ չի տվել անցակցնել ընդդմիադիր կազմակերպության չարտոնգրված հավաքը։