Մանուկյանի «Վերնատունը» հնի ուրվականն է․ դրանով հեշտացնում են քաղաքացիների գործը․Կոնջորյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

«Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանի՝ քաղաքականություն մտնելու հայտը ոչինչ չի տալու հասարակությանը»,- կարծում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում պատգամավորը, խոսելով նորաստեղծ «Վերնատուն» քաղաքական-հասարակական հարթակի մասին, նկատել է, որ հավաքված դեմքերը մարմնավորում են հնի ուրվականը։

«Խիստ կասկածում եմ, որ բացառիկ լավ բան կարող են անել։ Ի՞նչ նոր բան պետք է ասի Վազգեն Մանուկյանը, որը վերջին տարիների իր գործունեության ընթացքում տեղավորվել է Սերժ Սարգսյանի քաղաքական ծիրի մեջ։ Նրանց հետագիծը շատ ավելին է ասում իրենց մասին, քան այսօրվա հնչեցրած տեքստերը»,- ասել է Կոնջորյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։