Նման հարուստ պատմությամբ լավ իմաստով դատապարտված ենք սերտ համագործակցության․ ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ռդդեսպան





Ռուս դիվանագետների մասնագիտական օրվա կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ փետրվարի 10-ին ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակ դրեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս նշանավոր բանաստեղծ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանին:



Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսս»-ը, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին, լրագրողների հետ զրույցում դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձ մակարդակի վրա:

«Այդ կարգավիճակը բավականին հայտնի է` մենք դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ, իսկ հայ և ռուս ժողովուրդները՝ եղբայրներ: Այդ ամենն արտացոլվում է նաև մեր դիվանագիտական հարաբերություններում, որոնք կրում են ինտենսիվ բնույթ: Իսկապես, մեր դիվանագիտական ծառայությունների հարաբերությունները սերտ և անմիջական են»,- ասաց Կոպիրկինը:

ՌԴԴԵՍՊԱՆ

Դեսպանատան աշխատակիցները և դեսպանը եղել են նաև մայրաքաղաքի կենտրոնական գերեզմանատանը և ծաղիկներ խոնարհել անվանի հայ դիվանագետների շիրիմներին, ովքեր մեծ ավանդ են ունեցել դիվանագիտության ասպարեզում:

«Այսպիսի հարուստ պատմությամբ և ավանդույթներով, կարծում եմ, լավ իմաստով դատապարտված ենք սերտ համագործակցության՝ մանավանդ, որ մեզ մոտ շատ են ընդհանուր խնդիրները և շահերը: Այս բարդ աշխարհում հայ ու ռուս դիվանագետներն առանցքային հարցերում նույն առաջնագծում են կանգնած:  Դա շատ կարևոր է, և Ռուսաստանը դա գնահատում է»,- եզրափակեց Կոպիրկինը: