Հայաստանում կորոնավիրուսով վարակման 4 դեպք է գրանցվել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News 

կորոնավիրուս 19

Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները, հայտնում է ԱՆ-ն:

«Հարգելի՛ ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:

Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Հետևե’ք միայն պաշտոնական լրահոսին», - ասված է ԱՆ հայտարարության մեջ: