Մեր հայրենակիցները Հռոմի ժամանել են Երևան․ նրանք 14 օր կարանտինում կլինեն․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Հռոմի մեր հայրենակիցները չարթերային թռիչքով բարեհաջող ժամանել են Երևան։

«Մեր հայրենակիցները «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված չարթերային թռիչքով բարեհաջող ժամանել են Երևան: Նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված բոլոր գերատեսչություններին, ավիաընկերությանը և ինքնաթիռի անձնակազմին, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին և Իտալիայում ՀՀ դեսպանության անձնակազմի՝ համակարգված և արդյունավետ աշխատանքի համար»,-գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: