Հռոմից ժամանած ինքնաթիռում բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Երևան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ մեր հայրենակիցները Հռոմից ժամանել են Հայաստան։

«Ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող ժամանեց «Զվարթնոց» օդանավակայան։ Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի»,-գրել է նախարարը։

Ավելի վաղ Արսեն Թորոսյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր՝ ինչպես են մեր քաղաքացիներին նախապատրաստում Հռոմից իրականացվող հատուկ չվերթին։

«Բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն հատուկ բնակության վայր 14 օրյա ժամկետով»,-գրել էր նախարարը։