Տավուշի մարզում 21-ամյա վարորդը BMW-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

վթար

Մարտի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։15-ի սահմանում Երևանի բնակիչ, 21-ամյա Արմենակ Ա.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 121 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևորը՝ Վանաձորի բնակիչ, 25-ամյա Գևորգ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս