Հաջորդ շաբաթվանից պատրաստվում ենք բացել տնտեսական խանութները. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

սուպերմարկետ

Հաջորդ շաբաթվանից պատրաստվում ենք բացել տնտեսական խանութները: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

«Սահմանափակումները հնարավորինս նվազեցվում են այն ոլորտներում, որտեղ հնարավոր է իրականացնել էֆեկտիվ վերահսկողություն: Օրինակ՝ ծխախոտի արտադրության ոլորտը»:

Պարետի որոմամբ՝ տեքստիլի ոլորտում սահմանափակումները կհանվեն միայն հաջորդ շաբաթվանից. «Ամբողջ տրամաբանական շղթան կենսական գործունեության տեսակների անխափան աշխատանք է ենթադրում»:

Ավինյանի խոսքով՝ սահմանափակումները սոցիալական խնդիրներ են առաջացնում, սակայն այդ խնդիրները լուծվում են կառավարության նոր որոշումներով: