Պուտինը պատրաստվում է մեծ ելույթի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «մեծ ելույթ» է  նախապատրաստել կառավարության և տարածաշրջանների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РиаНовости-ն:



«Այո, դա այդպես է, բայց ես ոչինչ չեմ հայտարարի. եկեք սպասենք խորհրդակցությանը»,- նշել է նա:



Պեսկովի խոսքով՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցով խորհրդակցությունը կսկսվի ժամը 15: 00-ից մինչև 16: 00-ն: Այնտեղ զեկույցներով հանդես կգան «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, առողջապահության նախարարը և այլք: