Եթե Պուտինն առաջադրվի, անպայման կհաղթի․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

755132078045877.thumb_

Պուտինը դեռ չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, բայց ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ նա կանի դա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Չեմ կասկածում, որ նա կհաղթի ընտրություններում, չեմ կասկածում, որ նա կշարունակի մնալ մեր նախագահը, մնացածը հետո կտեսնենք»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենա 2024 թվականի մարտի 17-ին։

Պուտինն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրել նոր պաշտոնավարման համար, սակայն դեռ չի խոսել այս մասին։

--00—ՅՄ