Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

755132078045877.thumb_

Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պեսկովը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բարեկամ պետություն, գործընկեր․ «Իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ։ Մենք չենք կասկածում, որ այդ ընդհանրությունները միավորելու են հավերժ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր 60 կողմ, 22 դեմ ձայներով ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։

--00—ՅՄ