Մեծ Բրիտանիայից Հայաստան վերադարձած տարեց ամուսիններն ապաքինվել են կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

Հայաստանում տարեց ամուսինները ապաքինվել են կորոնավիրուսից: Այդ մասին տեղեկանում ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:

«Այսօր նշվում է Ընտանիքի օրը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից քիչ առաջ դուրս գրված ամուսիններ Արգամ Հախինյանը և Սիլվա Հարությունյանը խորհրդանշական են համարում, որ հենց այս օրն են գնում տուն:

Նոր կորոնավիրուսով վարակվելու նրանց պատմությունը սկսվում է ամիսներ առաջ Մեծ Բրիտանիայից մի կերպ հայրենիք վերադառնալուց, երբ չեն էլ հասկացել, թե որ տարանցիկ երկրում վարակվեցին:

Այսօր նրանք առողջացած գնում են տուն` շնորհակալություն հայտնելով մեր բուժկենտրոնի անձնակազմին իրենց ոտքի կանգնեցնելու և սթրեսային վիճակն ու տագնապը ի չիք դարձնելու համար:

Առողջություն ենք մաղթում բոլորին»,-ասված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ:

1

1

1