Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից վարակվածների թիվը հասել է 177 454-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News     

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից վերջին մեկ օրում 739 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի հաղորդմամբ երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր մահացության ցուցանիշը հասցնել է 27․510-ի:

Երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքի փոխանցմամբ կորոնավիրուսով մինչ օրս վարակվել է 177 454 մարդ, որոնցից 6201-ը՝ վերջին մեկ օրում։

Նախարարի հաղորդմամբ՝ ներկա պահին 15 111 մարդ հիվանդանոցում է գտնվում: Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից զոհերի թվով բարձրացել է Եվրոպայում երկրորդ տեղ՝ Իտալիայից հետո: