Տավուշի համար պայքարը համազգային է, շարժումը վերաբերում է յուրաքանչյուրին, սա պետականության անկման գործընթացը կասեցնելու, ինքնության պահպանման, նվաստացման ու ստորացման վիճակը հաղթահարելու, ապագան վերադարձնելու մասին է։ Այդ մասին հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը։