Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում։
ՀՀ ՊՆ-ից հաստատել են, որ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում: