Իրականում սահմանազատումը և սահմանագծումը խախտումներով է իրականացվում, եթե հակառակորդը գա կանգնի այն կետում, որտեղով դուք եք թույլ տալու, բնակիչների տները հայտնվելու են հակառակորդի տարածքում։ Ձեր երկրի ղեկավարը սահմանապահների փոխարեն ասում է՝ ծառ տնկեք, ո՞նց կարող է ասել՝ ծառ տնկեք, որ ադրբեջանցուն չտեսնեք։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։