Եթե զիջենք էս հողը, Ալիևը Մեհրիբանի հետ գալու ա ստեղ, եկեղեցին մզկիթ սարքի ու գոռա «բիզիմդիր»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Եթե զիջենք էս հողը, Ալիևը Մեհրիբանի հետ գալու ա ստեղ, եկեղեցին մզկիթ սարքի ու գոռա «բիզիմդիր»։ Այս մասին այսօր Տավուշի մարզի Ոսկեպար վարչական շրջանի՝ Ադրբեջանի հետ սահմանագծման հատվածում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սուտը ստի հետևից, ամեն վայրկյան, ամեն օր ստում են, չի անցնում մի րոպե, որ էս մարդիկ չստեն, նայում են աչքերիդ մեջ ու ասում՝ թյուրիմացություն ա եղել, ի՞նչ թյուրիմացություն, մարդիկ ականազերծում են անում արդեն, որ ասել էիր, դեռ գործողությու չենք անի», - անդրադառնալով իշխանության քայլերին՝ նշեց Դանիելյանը։

«Իշխանության գրչակներն ասում են՝ եկեղեցին կապ չունի, այ էս ականները հանում են, որ թուրքը գա, եկեղեցին մզկիթ սարքի, ո՞ւրա էս ազգի նամուս-թասիբը, իրանք արդեն ոչնչացած մարդիկ են, իրանց հետ ամեն ինչ պարզ ա, բա մե՞ր նամուսն ուրա», - ընդգծեց պատգամավորը։

«Հեսա Ալիևը կգա, դրոշը կդնի, խարույկը կվառի, Մեհրիբանին կկանչի ու կասի՝ «բիզիմդիր», - հավելեց Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ