2 առանձնատուն, 3 հողամաս,30մլն դրամ ու 48 հզր դոլար․ ԱԱԾ նորանշանակ տնօրենի ունեցվածքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

Արգիշտի Քյարամյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել հայտարարատու տարվա 2019 թվականի հայտարարագրերը։ Այս մասին գրում է Tert.am-ը։

Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 2 առանձնատուն, 3 հողամաս, ավտոտնակ՝  ավտոհանգրվան, ավտոկայանատեղի, ընդերքիմաս, որոնք ունեցել է մինչև 2017 թվականը, երբ դեռ դատախազ էր։

Քյարամյանը հայտարարագրել է նաև 1 MERCEDES-BENZ C 180 մակնիշի մեքենա, 6000 ԱՄՆ դոլար փոխառություն։

Քյարամյանի դրամական միջոցները կազմում են 30 մլն ՀՀ դրամ, 48․000.00 ԱՄՆ դոլար։

8 մլն դրամը գերազանցող զարդեր և ժամացույցներ ևս Քյարամյանը հայտարարագրել է։

Հայտարարագրեր է ներկայացրել նաև Արգիշտի Քյարամյանի կինը՝ Ռուզաննա Քյարամյանը։

2019 թվականին ներկայացված 2018-ի հայտարարագրում Արգիշտի Քյարամյանի կինը հայտարարագրել է 26մլն դրամ և 46000 ԱՄՆ դոլար:

--0--ԱՀ