ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Վիգեն Ավետիսյանը վերադարձել է «Լոռի»։ 27-ամյա Ավետիսյանը «Լոռիում» է եղել ակումբի հիմնադրման առաջին օրվանից։ Անցկացրել է 32 հանդիպում, խփել 12 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։
Վիգենի նախորդ ակումբը «Նոան» էր, որի կազմում մասնակցել է 22 խաղի, դարձել երկուական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Հայաստանի գավաթակիր եւ սուպերգավաթակիր է։
-- 00—ՄՀ