«Առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել». Մելքումյանը դիմում է պարետին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

մելքումյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դիմում է պարետին առկա ուսուցման գործընթացը անհապաղ դադարեցնելու պահանջով:

«Սիրելի՛ հայրենակիցներ, կարծում եմ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել և նորից անցնել հեռավար ուսուցման ձևին: 

Հազիվ վերջին օրերին վարակման ցուցանիշները իջել էին: 

Հիմա ի՞նչ ենք ցանկանում, նորից նոր բռնկումնե՞ր: Ու՞մ է դա պետք: 

Ինչո՞ւ եմ այս գրառումը կատարում, որովհետև մի քանի կրթական հաստատություններից արդեն ահազանգ ստացա վարակման դեպքերի մասին: 

Շտապ դիմում եմ Պարետ Տ. Ավինյանին: 

Հրատապ քննարկեք ստեղծված իրավիճակը և նոր որոշումներ կայացրեք»,-գրել է ԲՀԿ-ական պատգամավորը:

--00—ԼՄ