Հայկական կողմին են հանձնվել երեք հայ գերիներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

գերիներ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է լուրը, որ առաջիկա ժամերին, հնարավոր է, Հայաստան տեղափոխվի մի քանի հայ ռազմագերի:

Նա նշել էր՝ կա տեղեկություն, որ մոտակա ժամերին, հնարավոր է, մի քանի ռազմագերիներ տեղափոխվեն Հայաստան: 

Այլ մանրամասներ նա չի հայտնել: 

--00--ԱԹ