Չեմ զարմանա, եթե իմանանք՝ ԼՂ-ում պարտվելը դիտավորյալ է. Բաղդասարով. «Свободная Пресса»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

սեմյոն
Свободная Пресса-ն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցազրույց է վերցրել Ռուսաստանում Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովից, որի շրջանակում վերջինս հայտարարել է, որ Ղարաբաղում կրած պարտության մեղքը հիմնականում ընկած է Հայաստանի ղեկավարության վրա:

«Չեմ զարմանա, եթե իմանանք, որ դա արվել է դիտավորյալ, և Փաշինյանն ու իր թիմը պարզապես վաճառել են այս տարածքը որոշակի գումարով: Նրանք չեն արել այն, ինչ պետք է անեին մարտերի ընթացքում: Ուստի Ռուսաստանի համար անիմաստ էր միանշանակ աջակցություն ցուցաբերելը: Առանց այն էլ որոշակի ռազմատեխնիկական օգնություն տրամադրվում էր»,-ասել է Բաղդասարովը և ընդգծել, որ հակամարտության գոտի ռուսական խաղաղապահ ուժերի ներդրումը ճիշտ քայլ է:

«Այլ բան է, որ առանց որոշակիորեն վիճարկելու Ադրբեջանի գործողությունները, որը ցանկանում էր վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, Մոսկվան պետք է խստորեն պահանջեր իր տարածքից դուրս բերել թուրքական ուժերը և թուրքամետ ահաբեկչական խմբավորումները»,-ասել է Բաղդասարովը, ապա նաև անդրադարձել Բաքվում կայանալիք ռազմական շքերթին Թուրքիայի նախագահի մասնակցությանը:

«Պետք է հասկանալ, որ Էրդողանը գնում է Բաքու՝ որպես իր գաղութ: Նա Ադրբեջանը վերջնականապես կցել է իրեն: Ալիևը իր ինքնիշխանությամբ է վճարել Ղարաբաղի համար (կարծում եմ՝ ժամանակավորապես)»,-նշել է Բաղդասարովը:

--00—ԼՄ