106 տարի անց ցավը չես ամոքի, իսկ վերքից մնացած սպին երբեք չի բուժվի․ Սեմյոն Բաղդասարով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

սեմյոն

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի խնդիրների փորձագետ, քաղաքական գործիչ Սեմյոն Բաղդասարովը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ  գրառում է կատարել։

«1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սկսվեցին հայ մտավորականների զանգվածային ձերբակալությունները. բացվեց «Պանդորայի արկղը», որով սկսվեց Օսմանյան կայսրությունում միլիոնավոր քրիստոնյաների զանգվածային սպանությունը։

Դրան հաջորդեց «Նեմեսիս» գործողությունը՝ վրեժխնդրության ակտ դահիճների նկատմամբ, որոնց համաձայնությամբ տեղի ունեցավ 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկը։

41 մարդ էր պատասխանատու միլիոնավոր քրիստոնյաների հանդեպ սարսափելի ոճրագործությունների համար։ Մի քանի տարվա ընթացքում այդ դահիճները ոչնչացվում էին, այդ թվում՝ Էնվեր փաշան, որին Ադրբեջանում զորահանդեսի ժամանակ հիշատակեց Թուրքիայի նախագահը, Ջեմալ փաշան, Թալեաթ փաշան։ Բայց դա ավելի ուշ պիտի լիներ։ Իսկ սկզբում կար վախ, հնազանդություն և միլիոնավոր քրիստոնյաների ճակատագրի լուռ ընդունում։ Դա բնաջնջման շարունակական և անողոք ծրագիր էր։ Վայրագություններն ունեին խիստ կրոնական և էթնիկ բնույթ, անունը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն»,- գրել է Սեմյոն Բաղդասարովը, ապա հիշեցրել նաև այն թվերի մասին, որնք սպանվել էին այդ օրերին։

«Միայն մտածեք այս սարսափելի թվերի մասին. 1915-ից 1923 թվականներին Կարսի շրջանում սպանվեց 1,5 միլիոն հայ, ավելի քան մեկ միլիոն Փոքր Ասիայի հույներ, 850 000 ասորիներ, ավելի քան կես միլիոն եզդիներ, 250 000 պոնտացի հույներ, բնաջնջվեց 200,000 ռուս մոլոկանների համայնք»,-ասել է Բաղդասարովը, ապա ընդգծել, որ երիտթուրք պարագլուխներից վրեժխնդիր լինելը չամոքեց հայերի վերքը և դեռ արնահոսում է։

«Ցավը չես ամոքի, իսկ վերքից մնացած սպին երբեք չի բուժվի։

106 տարի անց»,-ամփոփել է գրառումը Սեմյոնովը։

--00—ԼՄ