«Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում»․ Սեդա Ազնավուրն ԱՄՆ-ի՝ 1975-ի որոշման մասին է հիշեցրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

սեդա

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։

«1975 թվականի ապրիլի 9-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է 148 բանաձևը՝ ապրիլի 24-ը հռչակելով որպես «Մարդկայն անմարդկայնության ազգային օր»։ Բանաձևում շեշտը դրված է ցեղասպանությունների և հատկապես Հայոց ցեղասպանության զոհերի վրա։ Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում», - գրել է Սեդա Ազնավուրը։ 

--00—ԼՄ