ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Տամբովում ահաբեկչական ակտ են կանխել, այն կազմակերպող դեռահասը բերման է ենթարկվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Տամբովում նախապատրաստվող ահաբեկչությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել ահաբեկչության նախապատրաստմանը մասնակցող դեռահաս՝ ՌԴ քաղաքացի, ծնված 2003 թ.»,- տեղեկացնում են ԱԴԾ-ից:
Երիտասարդը վարձակալել էր բնակարան, որտեղից ԱԴԾ աշխատակիցները հայտնաբերել են պայթուցիկ նյութեր, ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ, կապի միջոցներ և այլն: Տղայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, այժմ որոշվում է խափանման միջոցը:
17-ամյա տղան քոլեջի ուսանող է:
--00--ԱԹ