Արցախում գործել է կառույց, որն օժանդակել է հայկական կողմի պարտությանը․ Ժիրայր Սեֆիլյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Պատերազմի ընթացքում Արցախում գործել է մի կառույց, որն օժանդակել է հայկական կողմի պարտությանը։ Այս մասին հայտարարել է Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Ըստ նրա՝ Շուշիի անկման գլխավոր պատճառը ճակատում ստեղծված խուճապն էր։
«Այսպիսի հարված ոչ մեկը չէր սպասում, այսինքն՝ Շուշի հասնելը։ Քաշաթաղից ու Աղդամից, Քարվաճառից դուրս գալն աներևակայելի էր։ Տեղի ունեցածից հետո այսօրվա իշխանությունները պետք է տեղում չլինեին։ Բայց տեղում լինելու պատճառն այն է, որ ժողովուրդը խորը սգի մեջ է»,- ասել է նա։

Ըստ Սեֆիլյանի՝ մարդկանց մեծ մասը փողոց դուրս չի գալիս նաև այն պատճառով, որ հրավիրողները նախկիններն են։
«2 ամիս առաջ ժողովրդին փողոց հանելու ժամանակը չէր։ Շատ կարևոր էր հրավիրողը։ Նախկինների նկատմամբ ատելությունը չի վերացել։ Մերժելով հանդերձ ներկաներին՝ մարդիկ չեն ուզում՝ նախկինները վերադառնան»,- նկատել է  Ազգային ժողովրդավարական բևեռի անդամը։

Շարունակությունը՝ տեսանյութում։