ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Մոսկվայում բերման է ենթարկել 55-ամյա «օրենքով գող» Սերգեյ Լևաշովին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Ռամս: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն։
Նա բերման է ենթարկվել թմրանյութերի հետ կապված գործով։
Լևաշովը Մոսկվայի ամենահայտնի սլավոն «օրենքով գողերից» մեկն է:
Նա ծնունդով Տյումենից է, «թագադրվել» է 1993 թվականին` վրացի ազդեցիկ «օրենքով գողեր» Ջեմալ Միքելաձեի (Արսեն) և Ռոբերտ Կալանդաձեի (Ռոբերտ) կողմից:
--0--ԿԿ