Ռուսաստանում օրենքով գողերը հրաժարվում են կոչումներից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

աշխարհ

ՌԴ գաղութներում և բանտերում մի քանի կրիմինալ հեղինակություն հրաժարվել է «օրենքով գողի» կոչումից: Նրանք գրել են համապատասխան հայտարարությունները ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովի անունով։ Այս մասին հայտնում է «Չեստնի դետեկտիվ»-իTelegram ալիքը:

Կոչումից հրաժարվածներից շատերը պատիժ են կրում թմրանյութերի, սպանությունների, քրեական հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու համար: 

Ռուսաստանում հանցավոր աշխարհի առաջնորդ Զախարիա Կալաշովի ձերբակալությունից հետո շատ օրենքով գողեր սկսեցին հրաժարվել իրենց կոչումներից՝  Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի նոր 210.1  հոդվածով («Բարձրագույն դիրքի գրավում քրեական հիերարխիայում») պատասխանատվություն կրելուց խուսափելու համար: Հոդվածը նախաձեռնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հոդվածը պատիժ է նախատեսում 8-ից 15 տարի ժամկետով ազատազրկում: