ԱԱԾ-ն առաջարկում է արգելել առանց թույլտվության տեսանկարահանել սահմանակից պետության տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ԱԱԾ

Կառավարության մարտի 18-ի նիստի օրակարգում է ներառվել Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է, արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

«Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սար­քերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հեր­թին վեր­ջին­ներիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայ­տման տե­ղիք է տալիս:

Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգ­­տա­գործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրա­պե­տության պետական սահ­մ­անի պահպանմանը, որի կապակցությամբ նպա­տա­կա­հարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդա­չու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմա­նափա­կում­ներ»,- նշված է նախագծում:

--00--ԱՀ