Տեխնիկական խնդիր է եղել․ ռուս պատվիրակը՝ ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցին դեմ քվեարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News 

պատվիրակ

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Սերգեյ Պախոմովն  ինստագրամյան իր էջում պատասխանել է հայ գերիների հարցով ռուսական պատվիրակության չքվեարկելու մասին օգտատերերից մեկի հարցին։

Պախոմովն  ասել է, թե չեն քվեարկել տեխնիկական խնդրի պատճառով․

«Այդ հարցի քվեարկության ընթացքում տեխնիկական խափանում է եղել ամբողջ պատվիրակության մոտ։ Մենք նույնպես չենք հավատում պատահականություններին։ Համապատասխանաբար դիմել ենք»,- գրել է պատգամավորը։  

պատվիրակ

Հիշեցնենք՝ Ռուսաստանի 5 պատգամավոր, այդ թվում՝ ինքը՝ Պախոմովը, դեմ էին քվեարկել հայ գերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառելուն, 7 պատգամավոր՝ ձեռնպահ։  

Դեմ էին քվեարկել նաև ադրբեջանցի, թուրք պատվիրակները։ 

 --00—ՄՀ