Կրակոցներ՝ Նար-Դոսի փողոցում․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված 14 պարկուճ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

նկար

Ժամը 00։45-ի սահմանում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում կրակոցներ են հնչում։ Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են նշված փողոցի 4-րդ շենքի բակում, որտեղ զննությամբ հայտնաբերել են 14 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, կրակող զենքից կրակված պարկուճներ, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, ապա ոստիկանության Էրեբունու բաժնի իրենց գործընկերների հետ նշված կրակոցներն արձակելու համար ենթադրյալ կասկածյալ՝ Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Միշա Մուրադյանի հետ անցկացրել են բացատրական աշխատանքներ, և նա ինքակամ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Հայտնաբերվել է նաև ինքնաձիգը։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և Մ. Մուրադյանը ձերբակալվել է։

--00—ԼՄ