Երևանի Նար-Դոսի փողոցում մասամբ այրվել է Lada Priora ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ю

Երևանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել․ ժամը 03:15-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Նար-Դոսի փողոցի 73ա շենքի բակում ավտոմեքենա է այրվում, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բնակիչները:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նույն  փողոցի բնակիչ Վլադիմիր Հայրապետովին պատկանող Lada Priora մակնիշի ավտոմեքենայում:

Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը։

--00--ԱՀ