Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News    

հրդեհ

Օգոստոսի 10-ին, ժամը 11։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։02-ին և մարվել՝ 16։51-ին։ Այրվել է 50 հա բուսածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 39 փրկարար ծառայող, կոմունալ ծառայության յոթ աշխատակից և ոստիկանության երկու աշխատակից։

Դեպքի վայրում աշխատել է երկու ջրատար տեխնիկա։