Ոստան գյուղում խոտածածկ տարածք է այրվել. մարելուց հետո հրդեհի օջախում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 27, 24News

դի

Հուլիսի 27-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել` 15։44-ին․ հրդեհի օջախում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Մարտին Պ․-ի (ծնված 1954 թ.) դին:

--00—ԼՄ