Երևանի «գայի պլաշչադկայում» հայտնի փորձագետը վրաերթի է ենթարկել հայտնի փաստաբանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Հասարակական

Այսօր՝ հունիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքում փորձարարության ժամանակ հայտնի փորձագետ Ժորա Ծատուրյանը դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հայտնի փաստաբան Ռուբեն Բալոյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Հերացու անվան հիվանդանոց։ 

--00--ԿԿ