Թուրքիայում կստեղծվի ցեղասպանության ինստիտուտ․ Էրդողանի հրամանագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով այդ երկրում հիմնվելու է Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ, գրում է ermenihaber.am-ը։

Հաղորդվում է, որ ինստիտուտը գործելու է Ստամբուլի համալսարանի ռեկտորատի ենթակայության ներքո: Այս մասին Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրատարակվել Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:

--00—ԼՄ