Բարի խորհուրդ ունեմ. մի խոսեք թեմաներից, որոնցից գաղափար չունեք. Բաբայանը՝ Ալեքսանյանին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

կոլաժ

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հնչեցրած որոշ մտքերի:

«ՔՊ անգրագետ ուսապարկ Վահագն Ալեքսանյանն այսօր կրկին «փայլել» է անգրագիտությամբ ու անտեղյակությամբ: Նա ասել է, թե իբր օտարերկրյա պետությունները չեն քննադատել ապրիլյան պատերազմը հրահրած Ադրբեջանին: Իր այդ ստախոսությունը փորձելով դարձնել համոզիչ, վերջինս ուզել է հինգ պետության անուն, որոնք քննադատել են:

Օգտվելով նշված անգրագետի անտեղյակությունից հանրությանը տեղեկացնում եմ.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 2-ին մեղադրել է Ադրբեջանին էսկալացիայի համար.

https://www.azatutyun.am/a/27650276.html

Չիլիի պառլամենտի ստորին պալատը քննադատել է Ադրբեջանին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար».

https://armenpress.am/.../chamber-of-deputies-of-chile...

Կիպրոսը մեղադրեց Ադրբեջանին և հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է վերադառնա մինչպատերազմյան ստատուս քվոյին։

ԵՄ, ԱՄՆ եւ էլի շատ երկրներ կոչ են արել երկու կողմերին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները։

Բայց գլխավորը սա չէ, այլ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ի պատասխան նույն մարմնում Ադրբեջանի նամակի, թե իբր ապրիլի 5-ի հրադադարի համաձայնությունը «նոր իրավիճակ» է ստեղծել, ասել են, որ 1994-95թթ հրադադարի #ԵՌԱԿՈՂՄ փաստաթղթերը անժամկետ են ու պետք է կատարվեն բոլորի կողմից։ Դրանից հետո Մամեդյարովն ասել էր, որ իրենք այդ նամակի հետ կապ չունեն, որ Նյու Յորքի դիվանագետրը ինքնագլուխ է այդ նամակը գրել։ Ահա սա էր մեր հաղթանակը։

Դեռ չեմ էլ խոսում այն մասին, որ միջազգային առաջատար լրատվամիջոցներում խոսում էին Արցախի դիվանագետները, ոչ թե Հայաստանի:

Հ.Գ. Ուսապարկերին բարի խորհուրդ ունեմ: Մի խոսեք թեմաներից, որոնցից բոլորովին գաղափար չունեք»:

--00--ԱԹ

Տեսանյութեր