Իսլամաբադը և Մոսկվան քննարկում են Պակիստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

կորոնավիրուս

Իսլամաբադը և Մոսկվան քննարկում են Պակիստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավորությունը, դա կարող է ևս մեկ ոլորտ դառնալ երկրների միջև համագործակցության զարգացման համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Շաֆքաթ Ալի Խանը։

Նա նշել է, որ անցած շաբաթ Պակիստանն արդեն ստացել է ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը:

«Բայց չի կարելի մեծ երկրի բնակչությանը (ավելի քան 200 մլն մարդ) պատվաստել միայն գնված պատվաստանյութի օգնությամբ: Եվ այստեղ մենք անցնում ենք երկրորդ փուլին՝ Պակիստանում արտադրությանը: Այդ հարցի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են»,-ասել է դեսպանը:

«Ռուսաստանն ունի գիտական բազա, կա հաջող պատվաստանյութ, և դա կարող է ևս մեկ ոլորտ դառնալ մեր երկրների միջև համագործակցության  զարգացման  համար»,-ընդգծել Է բարձրաստիճան դիվանագետը:

--00—ՄՀ