Բարձր եմ գնահատում հայ-չինական հարաբերությունները․ Չինաստանի նախագահն ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News

չինաստան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Չինաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի բարեկամ ժողովուրդին՝ Անկախության 30-ամյակի առթիվ:

Ներկայումս պահպանվում է Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Չինաստանն ու Հայաստանը միմյանց աջակցում են երկու երկրների առանցքային շահեր ներկայացնող հարցերում, կայուն կերպով զարգանում է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունը, նշանակալի ձեռքբերումներ են գրանցվում կորոնավիրուսի համաճարակի դեմ համատեղ պայքարում:

Բարձր եմ գնահատում հայ-չինական հարաբերությունները և պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել՝ խորացնելու քաղաքական փոխվստահությունը, ամրապնդելու ավանդական բարեկամության հարաբերությունները և խթանելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,-ասված է ուղերձում:

--00—ՄՀ

Տեսանյութեր