«Վրացական երազանք»-ն առաջատարն է․ Վրաստանի ԿԸՀ-ն նախնական արդյունքներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

վրաստան

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է երկրում հոկտեմբերի 2-ին անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության նախնական արդյունքները։

Ըստ ԿԸՀ տվյալների՝ առաջատարն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է՝ 46,5 տոկոս ձայնով, երկրորդ տեղում  է Միխեիլ Սաակաշվիլու կուսակցությունն է՝ 30,7%, երրորդը «Հանուն Վրաստանի կուսակցությունն է՝  7,79% ձայներով:

Արդյունքները ձայների 99,92 տոկոս հաշվարկով են։

--00—ՄՀ