Օծվել է Բարսելոնի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակի Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

օծվել

Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Բարսելոնի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական խաչքարի բացման և օծման արարողությունը, որին ներկա են եղել դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու դեսպանության դիվանագետները, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Բարսելոնայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Խաչքարը և եկեղեցու խորանը զարդարող հայ նկարիչների կողմից նկարված՝ Տեր Հիսուս Քրիստոսի և Սուրբ Տիրամոր սրբապատկերները նվիրաբերվել են Բարսելոնում բնակվող Մայիլյանների ընտանիքի կողմից։

Արարողությանը նախորդել է Սուրբ Պատարագ, որը մատուցել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը

--00—ՄՀ